Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պարգևատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ

Պարգևատրման հանդիսավոր արարողություն ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ
02.09.2015 | 15:51

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության օրն այն բացառիկ տոներից է, որի կերտման գործում իր ավանդն է ունեցել մեր ողջ ժողովուրդը, եւ արդեն 24 տարի է, ինչ բոլորս միասին, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի կառուցում ենք ազատ ու ինքնիշխան ժողովրդավարական պետություն, որը հաստատուն քայլերով առաջ է ընթանում` տարեցտարի գրանցելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ եւ իր արժանի տեղն զբաղեցնելով միջազգային հանրության շարքում:
«Արցախի ժողովուրդը տերն է իր հողի ու ջրի եւ անում է ամեն ինչ` իր նպատակներին հասնելու, իր քաջ զավակների կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար»,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ